Հայաստանում կալանավորներին ուղեկցող ծառայողների պակասը լուրջ խնդիր է դարձել։ Մեր երկրում, երբ անազատության մեջ գտնվող անձանց թիվը մոտ 3 հազար է, եւ կալանքի տակ գտնվող անձանց թիվը գերազանցում է դատապարտվածների թվին, տրամաբանությունը հուշում է, որ անազատության մեջ գտնվող անձանց կեսից ավելին, որոնց դատը չի ավարտվել, մշտապես դատարան ուղեկցվելու խնդիր ունի։
Հրապարակ թերթը գրել է․ Նրանց դատարաններ տեղափոխելու պարտականությունը դրված է ներքին գործերի նախարարության վրա: Սակայն ուղեկցողների քիչ լինելու պատճառով մարդկանց չեն կարողանում տեղափոխել դատարան, ինչի հետեւանքով էլ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են։
Սրանով խախտվում են կալանավորների եւ դատապարտյալների իրավունքները։ Հայաստանի քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է, որ կալանավորներին պետք է տրամադրվեն լիարժեք դատական ընթացակարգեր, եւ նրանք իրավունք ունեն մասնակցելու իրենց դատական նիստերին։ Եթե կալանավորը չի կարողանում հասնել դատարան այն պատճառով, որ բավարար քանակի ուղեկցող անձնակազմ պետությունը չի կարողանում տրամադրել, նշանակում է՝ խախտվում են նրա իրավունքները, ձգվում են դատավարությունները, արդարադատությունը հասանելի չի լինում բոլորին։
Բացի դա, կալանավորները դեռեւս մեղադրյալ են եւ համարվում են անմեղ, մինչեւ դատարանը որոշի նրանց մեղավորությունը։ Եթե նրանք չեն հասնում դատարան, եւ պատճառն անբավարար անձնակազմը կամ այլ կազմակերպչական խնդիրներն են, դա կարող է համարվել նաեւ նրանց ազատության իրավունքի սահմանափակում կամ խոչընդոտում, միջամտություն դատական քննությանը։ Հարցը հատկապես զգայուն է նրանով, որ այսպիսի հետաձգումները հանգեցնում են դատական գործընթացների երկարաձգման կամ անհիմն ձգձգման, ինչը կարող է ՄԻԵԴ-ը դիտարկել որպես դատաքննության իրավունքի խախտում, կարող է բացասաբար ազդել կալանավորների իրավաբանական պաշտպանության հնարավորությունների վրա։
Մենք տեղեկացել ենք, որ, այս խնդրի հետ կապված, արդարադատության նախարարություն տասնյակներով նման բողոքներ են ուղարկվել՝ հասցեագրված նախարար Սրբուհի Գալյանին։ Արդարադատության նախարարությունից հաստատեցին այս փաստը եւ մեզ փոխանցեցին․ «ՆԳՆ-ի հետ համատեղ քննարկում է տեղի ունենում, այն հենց հիմա հրատապություն պահանջող հարց է, գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում»:
Ներքին գործերի նախարարությունից ուղեկցող ծառայողների քիչ լինելու առնչությամբ էլ մեզ ասացին՝ նման խնդիր կա, այն քննարկման փուլում է։
Բաց մի թողեք
Վանաձոր քաղաքում դիտահորերի կափարիչների վրա գրված է Ստամբուլ․ Լուսանկար
Փաշինյանի ֆանատները փոշմանել են
Հետ դեպի սովետմիություն, կարգը գործում է 2023-ից