Օրերս ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 1000 ամենախոշոր հարկատուների ցանկը: Ի՞նչ առանձնահատկություններ ունի այն, ի՞նչ փոփոխություններ կան հատկապես ցուցակի վերին հատվածում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախ՝ նշենք, որ առաջատարը արդեն շուրջ 4 տարի անփոփոխ է. 2024 թվականի ցուցանիշներով ևս ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն անցած տարի վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։ Հիշեցնենք, որ 2024 թվականի առաջին 6 ամիսներին կոմբինատը վճարել էր 64 մլրդ դրամի հարկ, իսկ 9 ամիսներին՝ 83 մլրդ 668 մլն դրամի հարկ: Ի դեպ, ԶՊՄԿն մոտ 31 մլրդ դրամով գերազանցել է 2023 թ. ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը:
Փոփոխություն է տեղի ունեցել 2-րդ հորիզոնականում. եթե 2023 թվականի երկրորդը «Գրանդ տոբակոն» էր, ապա 2024-ին «Մոբայլ սենթրն» է, որը վճարել է 66 մլրդ 739 մլն դրամի հարկ և 2023-ի համեմատ առաջադիմել է երկու հորիզոնականով: Միևնույն ժամանակ նշենք, որ անցած տարվա կիսամյակի և երրորդ եռամսյակի տվյալներով ևս այս ընկերությունը երկրորդն է եղել: Հաջորդ երեք տեղերում են «Գրանդ տոբակոն»՝ 63 մլրդ 55 մլրդ, «Գազպրոմ Արմենիան»՝ 46 մլրդ 860 մլն և «Փրիթի ուեյը»՝ 36 մլրդ 293 մլրդ հարկով:
Փաստացի, ինչպես 2023 թվականի և 2024 թվականի ընթացքում, այնպես էլ 2024 թ. տարեկան ամփոփ ցուցանիշներով, առաջին հնգյակում միանգամից երկու կազմակերպություն զբաղվում է հեռախոսների և էլեկտրոնիկայի ներմուծմամբ ու վաճառքով:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար