Եվրոպան ուրախ էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք Վաշինգտոնից ստացած ցանկացած հրաման կատարել: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այժմ ինչ-որ իրարանցում է տեղի ունենում եվրոպական քաղաքական էլիտայի և նորընտիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև: Բայդենի ժամանակներից ի վեր որևէ բան փոխվե՞լ է»,- աել է Պուտինը ա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին։
Բացի այդ, ըստ ՌԴ նախագահի, Եվրոպական քաղաքական վերնախավերը միջամտել են ԱՄՆ ընտրական գործընթացին և պայքարել Դոնալդ Թրամփի դեմ, իսկ նախագահական ընտրություններում նրա հաղթանակից հետո շփոթության մեջ են հայտնվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի, իսկ եվրոպական էլիտաները «կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կթափահարեն իրենց պոչերը»:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Հավատացնում եմ ձեզ, Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կվերականգնի այնտեղ։ Եվ բոլորը, կտեսնեք, դա տեղի կունենա շուտով, կկանգնեն տիրոջ ոտքերի մոտ: ամեն ինչ կհատնվի իր տեղում»,- ասել է Պուտինը հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում՝ խոսելով եվրոպական քաղաքական էլիտայի և ԱՄՆ նորընտիր նախագահի հարաբերությունների մասին։
Եվրոպական վերնախավին ավելի շատ դուր էր գալիս ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, իսկ ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփը տարբեր պատկերացումներ ունի այն մասին, թե որն է լավը, ինչն է վատը:
«Նրանք (եվրոպական վերնախավերը – խմբ.) պարզապես չեն սիրում Թրամփին, նրանք ակտիվորեն կռվել են նրա դեմ, իսկապես միջամտել են ԱՄՆ քաղաքական կյանքին և ընտրական գործընթացին, իսկ հետո շփոթվել են, երբ Թրամփը հանկարծ հաղթեց: Հոգեպես ավելի շտ րանց դուր է եկել Բայդենը, գիտեք, Թրամփը տարբերվող պատկերացումներ ունի լավի և վատի մասին, այդ թվում՝ գենդերային քաղաքականության մեջ, դա նրանց դուր չի գալիս»,- ասել է Պուտինը հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ խոսելով եվրոպական քաղաքական էլիտաների և ԱՄՆ նորընտիր նախագահի հետ հարաբերությունների մասին։
Բաց մի թողեք
«Սկսում ենք» կարգախոսով սոցցանցային համախմբում նախաձեռնող Էրդողանը
Օդեսայում Socar-ի նավթաբազայի ոչնչացումից հետո Իլհամ Ալիևը Մոսկվա կառավարական պատվիրակություն կգործուղի
Պապոյանի հերթական ստերը․ Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներինը՝ 20%-ով. Պապոյան