«Իշխանական էլիտան պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ավելին, ըստ ՔՊ լավատեղյակ աղբյուրների, այդ մասին մի քանի նվիրյալների ասել է անձամբ Փաշինյանը ոչ, իհարկե, ուղիղ տեքստով։
«Իրավունք» թերթը գրում է. Վերջինս հասկացրել է, որ ամեն պահի պատրաստ լինեն ֆորսմաժորային տարբերակներով իշխանությունն իրենց ձեռքում պահելուն։ Անգամ ակնարկել է, որ վատագույն դեպքում՝ ինքն անձամբ չի գլխավորի ցուցակը, մենակ թե «սվոյ» մարդ լինի։
ՔՊ-ականներին այս լուրը ցնցել է, պատերի տակ սկսել են իրենց վախերը արտահայտել, թե ով իմանա, ում կարող է «ժերտվա» տալ իրենց ղեկավարը»:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում