«Ինչպես պարզվում է Աննա Հակոբյանը ունի պարտքեր եւ Դատական ակտերի հարկադիր կատարողները փնտրում են այն ճանապարհը, որով կարող են բռնագանձել Աննա Հակոբյանից պետության հանդեպ գոյացած պարտքերը:
«Իրավունք» թերթը գրում է. Հետախուզում է հայտարարվել Աննա Հակոբյանի երեք ավտոմեքենաների նկատմամբ: Մասնավորապես նրան պատականող` 2004 թվականիր արտադրության ՎԱԶ մակնիշի, 2006 թվականի արտադրության Ռենո, եւ 2008 թվականի արտադրության Նիսսան մակնիշի ավտոմեքենաները հետախուզվում են:
Պարզվում է Աննա Հակոբյանը պարտքը կազմում է 157345.20 դրամ, որից ՊԵԿ-ին` 96 հազ. դրամ, քաղաքապետարանին 46 հազ. դրամ եւ ճանապարհային ոստիկանությանը 15հազ. դրամ:
Զարմանալի է, որ մինչեւ հիմա Աննա Հակոբյանը չի մարել իր պարտավորությունները պետության հանդեպ: Այն դեպքում, որ իր բոլոր պարտավորությունները ավելի էժան արժեն, քան իր ձեռքի պայուսակի մի կոճակը:
Այստեղ կարելի է նաեւ հարց տալ Նիկոլ Փաշինյանին, որը օր ու գիշեր խոսում է քաղաքացիների կողմից պետության հանդեպ հարկեր եւ տուրքեր տալու անհրաժեշտության վերաբերյալ: Բա ինչպե՞ս հասկանալ, որ ուրիշներից մինչեւ վերջին կոպեկ քերթող Նիկոլը աչք է փակում Աննա Հակոբյանի պարտքերի վրա»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»