«Ադրբեջանը հիմնահատակ ավերում է Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը»,- ահազանգում է հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովը՝ նշելով, որ Արցախում Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը շարունակում է ոչնչացնել համաքրիստոնեական նշանակություն ունեցող պատմա-ճարտարապետական կոթողներ, ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր:
«Այդ քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը: Այդ մասին հայտնի դարձավ տելեգրամյան ալիքներից մեկի կողմից 2025 թ. փետրվարի 4–ին հրապարակած լուսանկարից: Այս բոլոր փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Արցախի տարածքում գտնվող ամբողջ համամարդկային արժեք ներկայացնող ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման և յուրացման վտանգի տակ, ինչը նույնպես ցեղասպանության դրսևորում է»,- նշում է նա։






Բաց մի թողեք
Բաքուն հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ
Սերժ Սարգսյանը կասկածում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին Բաքու են տարել ՀՀ իշխանությունների միջամտությամբ
Երևանի 28 փողոցներում լուսավորության ծրագիրը կատարվել է ընդամենը 35 տոկոսով