Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է թոռնուհին տակառով տեղափոխում սպանված պապի և տատի մարմինների կտորները։
Հայտնաբերվել են Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովի և նրա կնոջ՝ Նատալյայի դիակների որոշ մասերը։
Նախօրեին իրավապահները ձերբակալել էին նախկին պաշտոնյայի թոռնուհուն՝ Եկատերինա Բելսկայային (կրկնակի սպանության համար գլխավոր կասկածյալն է)։
Կինը փողի, այդ թվում՝ թմրանյութերի համար, սպանել է իր հարազատներին։
Մոտ 1 ամիս առաջ նա սպանել է նրանց, մասնատել, մարմնի մասերը աստիճանաբար դուրս է բերել տնից ու տաքսիով տարել։ Որոշները մնացել են բնակարանում ձերբակալության պահին։
Բելսկայան չի ընդունել իր մեղքը, հրաժարվել է հետաքննության հետ համագործակցել։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Եկատերինա Բելսկայան պլաստմասե տակառ տանում իր հարազատների՝ Նատալյա և Վիկտոր Տարխովների տան մուտքից։ Հանցագործությունը թաքցնելու համար նա գնել է քիմիական նյութեր ու պլաստիկ տակառներ։
Բելսկայան չի հասցրել ամբողջությամբ ազատվելու դիակներից։ Մարմնի կտորների մի մասը մնացել է բնակարանում։ Նրա տանը հայտնաբերվել են նաև սպանվածների հեռախոսները, անձնագրերը։
Սամարայի նախկին քաղաքապետի ձերբակալված թոռնուհու որդուն կհանձնեն հարազատներին. Այս մասին «ՌԵՆ ՏՎ»-ին ասել է Եկատերինայի մոր՝ Լյուդմիլա Տարխովայի փաստաբանը։
Երեխան մանկատանն է եղել։ Թե որտեղ է հայրը, հայտնի չէ։ Նա որոշ ժամանակ ապրել է Իսրայելում։ Եկատերինան դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։
Երեխայի տատիկը՝ նախկին քաղաքապետի դուստրը, արդեն պատիժ է կրում պատգամավոր Ալեքսանդր Միլեեւից 200 մլն ռուբլի շորթելու համար։
Տեսանյութն՝ այստեղ

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»