14/03/2025

Չարլզ Դիկենս և Քեթրին Հոգարդ, սիրո ու տվայտանքների պատմություն, գրողի ծննդյան օրն է

Այսօր միջազգային դասական գրող Չարլզ Դիկենսի ծննդյան օրն է, մի անչափ հետաքրքիր պատմություն կա՝ կապված նրա ու տիկնոջ՝ Քեթրին Հոգարդի հետ․ Մի մեծ սիրո ու տվայտանքների պատմություն։

Նրանք համատեղ ունեցել են 10 երեխա, սակայն 5-ից հետո Դիկենսը անընդմեջ բողոքել է, թե ինչու է Աստված իր հանդեպ այդքան բարեհաճ գտնվում, որ գրեթե ամեն տարի նոր երեխա են ունենում։ Նա ելքը գտնում է իր ու տիկնոջ մահճակալների միջև աղյուս ու գրքեր։ Սակայն սա ոչինչ։

Մի օր նրանց անգլիական բնակարան է առաքվում մի թանկ ապարանջան, որը պարզվում է Չարլզը պատվիրել է իր 18-ամյա սիրուհու Էլեն Թերնանի համար, իսկ Չարլզը պատժում է կնոջը՝ ստիպում անձամբ տանել ու նվերը հանձնել սիրուհուն ու ներողություն խնդրել նրանից, ինչի արդյունքում ամուսինները բաժանվում են, կնոջը բաժին է հասնոմ բնակարանն ու ավագ որդին, իսկ Դիկենսին մյուս 9 երեխաները։

Սակայն ամբողջ կյանքում Քեթրին Հոգարդը սիրում ու պաշտում է գրող ամուսնուն, նրանք սիրո նամակներ են գրում միմյանց։ Արդեն մահից առաջ Քեթրին Հոգարդն իր մոտ է կանչում ավագ դստերն ու խնդրում այդ ամբողջ նամականու տրցակը հանձնել Բրիտանիայի թանգարանին, որպեսզի մարդկությունը երբևէ իմանա, որ Չարլ Դիկենսը երբևէ սիրել է իրեն ․․․ Սեր՝ 19-րդ դարում։

Դիքենսի սիրեցյալն էր 18-ամյա երիտասարդ դերասանուհի Էլեն Թերնանը: Դիքենսը բնակարան էր վարձել, որտեղ անցնում էին նրանց հանդիպումները: Սիրավեպը տևում է մինչև Չարլզի մահը: Այդ հարաբերություններին նվիրված կինոնկար կա, որը նկարահանվել է 2013 թվականին՝ «Անտեսանելի կինը» վերնագրով: Էլեն Թերնանը դառնում է Դիքենսի կարողության գլխավոր ժառանգորդը:

Ահա և նրա մտքերից․ Մարդ, որքան հասուն ու գիտակից է լինում, այնքան խորն է զգում բզկտվելը։

Իսկական սերը՝ դա կույր նվիրվածությունն է, անվերապահ հնազանդությունը, ինքնանվաստացումը, դա այն է, որ վստահում ու հավատում ես ի հեճուկս ինքդ քեզ ու բովանդակ աշխարհին։

Ամբողջ սիրտդ ու հոգիդ ես տալիս քեզ տանջողին։

Սարսափելի է խղճի տանջանքը. լինի դա երեխայի մոտ, թե չափահասի։

Մարդ պետք է շնորհակալական զգացում ունենա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։

May be an image of 2 people