Օրերս հայտնի դարձավ, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է «Սպայկա» ընկերություն:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ընդ որում, նա միայնակ չի եղել. այցին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ, որպես այցի նպատակ, նշված է «ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը ծանոթանալը»:
Ինչի՞ մասին է խոսքը, արդյո՞ք մեր տնտեսության մեջ կակաչներն այնպ ի սի եղա նակ են ստեղծում , որ առանձին վերցրած նման ուշադրության պատճառ են դարձել: Պարզվում է՝ իսկապես «Սպայկան» տարեցտարի ավելացնում է կակաչների արտադրությունը: Ընդ որում՝ դրանք բացառապես արտահանվում են միջազգային շուկա: Մասնավորաբար, եթե 2023 թվականին այստեղ աճեցրել են 9 մլն հատ կակաչ, ապա 2024 թվականին արտադրական ծավալներն աճել են՝ հասնելով 17 մլն հատի։ Ավելին, այս տարի արդեն իսկ աճեցվել է 37 մլն հատ կակաչ, որը նույնպես նախատեսվում է ամբողջապես արտահանել։
Հավելենք, որ «Սպայկան» ունի շուրջ 2500 աշխատակից, որից 1500-ը միայն ջերմատան աշխատակիցներն են։ Ընդ որում, Ջերմատնային տնտեսության տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 67 հա:
Հասկանալի դարձավ նաև Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի ներկայությունը: Պարզվում է՝ ջերմատնային տնտեսությունում ներդրված սարքավորումները հիմնականում ներկրվել են Նիդերլանդներից։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները