ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ Հայաստանը որևիցե մեկին մոլորեցնելու նպատակ չունի, և դա ակնհայտ է բոլոր միջազգային գործընկերների համար:
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում Ադրբեջանին և պատրաստ է դրանք քննարկել, որովհետև ՀՀ-ի և հասարակության նպատակները հայտնի են. խաղաղության հաստատումն է. «Այն մեղադրանքները, որոնք հաճախ հնչում են Ադրբեջանից, կապ չունեն Հայաստանի հետ և չեն կարող ունենալ։ Չեմ կարծում, որ բանակցությունները փակուղում են հայտնվել, շարունակում ենք ակտիվ աշխատել սահմանազատման և սահմանագծման հարցում։ Ճիշտ է, Ադրբեջանը արդեն երրորդ ամիսն է, ինչ մեր առաջարկին որևէ արձագանք չունի։ Ադրբեջանական կողմից կեցվածքը մտահոգիչ է, մենք զրուցում ենք միջազգային կողմի բոլոր գործընկերների հետ։ Լավ կլինի՝ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացին իր մասնակցությունը»։
ԱԺ խոսնակն ասաց, որ չի կարող բացահայտել այն առաջարկները, որոնք ուղարկվել են Ադրբեջանին, սակայն կարծում է, որ դրանց ուշացումը կապ ունի Ադրբեջանի և ՌԴ-ի միջև սրված իրավիճակի հետ:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան