Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր:
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է արարքը և հայտնել, որ գողոնը գտնվում է իր բնակության հասցեում:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


Բաց մի թողեք
Խուզարկություններ՝ Մերձավանում. շուրջ 20 հասցեում այս պահին գործողություններ են ընթանում
Իրավապահները զննում են Գագիկ Ծառուկյանի տունը
Պարզվել է Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը․ մանրամասներ