Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման նախապատրաստման բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը կգլխավորեն Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով, հանդիպման նպատակը հող նախապատրաստելն ու Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցով երկու երկրների ղեկավարների միջեւ բանակցությունների ժամկետ սահմանելն է։ Աղբյուրներից մեկը նշել է, որ եվրոպական երկրների մեծ մասը դեռ տեղյակ չէ հանդիպման նախապատրաստման համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի քայլերի մասին։ Այնտեղ սպասվում են նաև Ուկրաինայի պաշտոնյաների, բայց նրանք նույնպես «լիովին տեղյակ չեն», թե ինչ է կատարվում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։
Բաց մի թողեք
Թրամփի ընտրվելուց հետո ավելի շատ ամերիկացիներ են հրաժարվում ԱՄՆ քաղաքացիությունից
«Ոչ արքաներին»․ ԱՄՆ-ում ցույց ընդդեմ Թրամփի․ Լուսանկար
Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի