20/02/2025

Ոմն Լիաննային համբուրելու շուրջ կատակը դարձել է վիճաբանության և բահով հարվածի պատճառ

Վանիկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ոմն Lիաննային համբուրելու հարցի շուրջ կատակելու պատճառով գետնից վերցրած երկաթե բահով Գևորգ Պ․-ի գլխին դիտավորությամբ հարվածելու և նրա առողջությանը վնաս պատճառելու համար։

Տղամարդիկ սկսել են վիճաբանել, ինչն էլ ավարտվել է բահով հարված հասցնելով։

Այս մասին գրում է Iravaban.net-ը, հղում կատարելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգին։

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի հուլիսի 4-ին և մակագրվել դատավոր Սարգիս Հովհաննիսյանին։

Որպես խափանման միջոց է ընտրվել դաստիարակչական հսկողությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակված է այսօր՝ փետրվարի 13-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: