Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսը հաստատել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆը երեքշաբթի՝ փետրվարի 18-ին, կհանդիպեն Սաուդյան Արաբիայում ռուսական պատվիրակության հետ, հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարկո Ռուբիոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա։
Ռուսաստանը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, կներկայացնեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
CNN-ը, վկայակոչելով սեփական աղբյուրները, խոսում է նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի մասնակցության մասին, սակայն Պեսկովը չի հաստատել նրա մասնակցությունը։
Լավրովն ասել է, որ ռուսական պատվիրակության հիմնական խնդիրն է լսել ամերիկացիների առաջարկները։
«Գիտեք, երբ մենք միշտ գնում ենք բանակցությունների մեր գործընկերների առաջարկով, մենք առաջին հերթին ցանկանում ենք լսել նրանց», – մեջբերում է նրա խոսքերը Interfax-ը։
Բաց մի թողեք
Սրբազան Պապին առողջական պայմանները կը շարունակեն մնալ բարդ․ Vatican News
Ֆրիդրիխ Մերցը կարող է դառնալ Գերմանիայի նոր կանցլերը
Ուկրաինան մտահոգված է երկրի «լավագույն ընկերոջ» անհետացումով. Լուսանկար