«Ամենայն հավանականությամբ` ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կփոխարինվի Թրամփի կողմից։ Նրա փոխարեն, ըստ ամերիկյան մամուլի ինսայդերական աղբյուրների, կարող է նշանակվել շուրջ 35 տարվա փորձ ունեցող կադրային դիվանագետ, ով 1980-ական թթ. աշխատել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը եւ շատ լավ ծանոթ է հետ խորհրդային տարածքին։
«Իրավունք» թերթը գրում է. Այս մասին նշում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը:
«Մոսկվայում ԱՄՆ ներկայիս դեսպանին բոլորս ենք լավ ճանաչում։ Դա տխրահռչակ Լին Թրեյսին է, ով մինչ նշանակումը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էր եւ բավականին հաճախ էր հյուրընկալվում ՀՀ տարբեր տրամաչափի բարձրաստիճան պաշտոնյաների՝ չմոռանալով, իհարկե, ժամանակ գտնել սեփական հաճախորդ-փորձագետների համար։ Մոսկվայում դեսպանի փոփոխությամբ՝ փոխվելու է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, տրամաբանությունն է այդպես հուշում»:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7