21/02/2025

Հրազդան գետում մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի դին

Ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Հրազդան գետում մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերել են «Թումո»-ի աշխատակցի մարմինը:

Դեպքի փաստով Մաշտոցի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոտղեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Ռուբեն Ք.-ն է, ով աշխատում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, փետրվարի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չէին հայտնաբերել և պարզվել է, որ հնարավոր է՝ նա ընկել է Հրազդան գետը, ինչի համար ջրասուզակն ու փրկարարները գետի ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ են կատարել:

Երիտասարդ տղան մեքենան կայանել է կամրջի մոտակայքում, վզնոցն ու մատանին թողել մեքենայում եւ կամրջից ցած նետվել: Իսկ թե ինչու, առայժմ հայտնի չէ: