Փետրվարի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանութան գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ՝ Դեբեդ գետի մոտ, ավտոմեքենա է ընկել, որի մեջ կա դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները մեծ դժվարությամբ գետի մոտ հայտնված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մոտից մահացածի մարմինը պատգարակով դժվարանցանելի ճանապարհով հատուկ ճոպաններով մոտեցրել են դիատարին։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիք Գ.-ն էր, ում փետրվարի 19-ից նրա հարազատներն ու ընկերները, ապա Լոռու մարզի ոստիկանները, պարեկներն ու փրկարարները որոնում էին։






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ