Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր «գաղափարախոսական ուղերձները» ներկայացրել է նաեւ ՔՊ փակ նիստերում, ասելով՝ նոր ժամանակները նոր գաղափարախոսություն են պահանջում, եւ ինքը դիտարկում է ոչ միայն Սահմանադրության, այլեւ հիմնի, դրոշի, պետական այլ սիմվոլների վերանայում։
«Հրապարակը» գրում է․ Հարցրել են՝ Սահմանադրությունը փոխում ենք Ալիեւի՞ պահանջով, ասել է՝ Ադրբեջանի խնդրահարույց պահանջները «խաղաղության պայմանագրի» կնքումով կվերանան, ինքը հիմա նոր՝ իրական Հայաստանի մոդելն է զարգացնում, եւ անգամ ակնարկել է, որ սրանով «չորրորդ հանրապետության» հիմքերն է դնում։
Ի դեպ, նման բան ասել էր նաեւ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում, հարցին, թե նոր Սահմանադրություն առաջարկում է նոր՝ չորրորդ հանրապետությա՞ն համար, ասել էր. «Դա գաղափարներից մեկն է»:






Բաց մի թողեք
Ինչ կարգի, ինչով վարակված ցորեն է Ղազախստանից Ադրբեջանով ներկրվում Հայաստան
Նա մահացել է, հարություն առել, ես ով եմ, որ մեկնաբանեմ նրան․ Արամյան
Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները