09/05/2025

Մասկը գլխավորում է սուպերմիլիարդատերերի վարկանիշը. ովքե՞ր են հաջորդում նրան

Միացյալ Նահանգների Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը գլխավորել է գերմիլիարդատերերի վարկանիշը։

Այս մասին գրել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով «Altrata» ընկերության բացառիկ վարկանիշը։

Հրատարակության տվյալներով՝ ցուցակում ընդգրկվել է 24 մարդ։

Վարկանիշում Մասկը զբաղեցրել է առաջին տեղը՝ 419,4 միլիարդ դոլար ընդհանուր կարողությամբ:

Ցուցակում ընդգրկվել են ամերիկյան «Ամազոն» առցանց մանրածախ առևտրի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (263,8 միլիարդ դոլար), ֆրանսիական LVMH (LVMH Moët Hennessy Louis Vuitton SE) շքեղ ապրանքներ արտադրող Բեռնար Արնոն (238,9 միլիարդ դոլար) և ամերիկյան «Oracle Corporation» ծրագրային ապահովման արտադրողի համահիմնադիր Լարրի Էլլիսոնը (237 միլիարդ դոլար):

Վարկանիշի հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել է «Meta» կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (220,8 միլիարդ դոլար): «Google»-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը վարկանիշում վեցերորդն է, կարողությունը գնահատվում է 160,5 միլիարդ դոլար: