Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու։
Եվրաքվեի նախաձեռնող 3 կուսակցությունները՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» և «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունները համատեղ հայտարարել են, որ միասնական դաշինքով հանդես կգան և որպես թեկնածու կառաջադրեն Լևոն Բարսեղյանին։
Քաղաքական ուժը կրում է «Եվրադաշինք» անունը:
Լևոն Բարսեղյանն ասաց, որ ամիսուկես քննարկել են առաջադրվելու և դրա ֆորմատների մասին հարցերը։ Նշեց՝ պոպուլիզմ չի լինելու։
Լևոն Բարսեղյանը 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Գյումրի համայնքի ավագանու անդամ։ Գյումրու ավագանու անդամ է եղել 2012-2016 թվականներին։
2016 թվականի հոկտեմբերի 2-ին «ԳԱԼԱ» կուսակցության համամասնական ցուցակով կրկին ընտրվել է ավագանու անդամ, սակայն լիազորությունները չի ստանձնել մինչև 2017 թ. ամառը (3 կուսակցությունների համատեղ ընդունած որոշման համաձայն)։
«ԳԱԼԱ», ԲՀԿ և ՀՎԿ կուսակցությունների կողմից Գյումրու ավագանու նիստերի բոյկոտի ավարտից հետո ավագանու անդամի լիազորությունները ստանձնել է 2017 թ. սեպտեմբերից։ 2021 թվականին ևս մասնակցել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ «Հայրաքաղաք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելով, սակայն քաղաքական ուժը չի հաղթահարել անցողիկ շեմը։







Բաց մի թողեք
Գյումրիում ընդդիմությունը միավորվեց, իշխանափոխություն չի լինի
Խոշոր վթար, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի քավորի «Opel»-ն ու «07»-ը, քավորկինը վիրավnրներից մեկն է. Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից