«ՔՊ-ում արդեն իսկ պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին: Սպասվող ընտրություններից առաջ իշխանականները խմբերի են բաժանվել եւ գործի անցել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընտրություններից առաջ «թիմերի բաժանվել ու աշխատել», ինչպես ինքն է սիրում ասել՝ հօգուտ թիմի:
ՔՊ-ականների մի մասին հանձնարարվել է այցելել մարզեր, քաղաքացիների հետ հանդիպել, սիրաշահել, մի մասին հանձնարարվել է մայրաքաղաքում տարբեր ակտիվ շրջանակների, երիտասարդների հետ հանդիպել, մեկ այլ մասի հանձնարարվել է հարցազրույցներ տալ ու հերթով տարածել ՔՊ-ական թեզերը՝ «Իրական Հայաստան», «Խաղաղության պայմանագիր» եւ այլն:
Մյուս խմբին էլ հրահանգվել է օրնիբուն աշխատել՝ Գյումրու եւ Փարաքարի ընտրություններում հօգուտ ՔՊ-ի ձայներ հավաքելու համար:
Ի դեպ, ինչպես մեզ փոխանցում են, նախընտրական ողջ գործընթացին ակտիվ մասնակցելու է անձամբ Փաշինյանը»:
Բաց մի թողեք
Հանրային խորհուրդը հանրությունից գաղտնի փակ հանդիպումներ է կազմակերպում
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել