Ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարությունը բարձրացնի իր ձայնը ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի: Այս մասին հայտարարել է հայկական ծագումով հայտնի ամերիկացի միլիարդատեր Նուբար Աֆեյանը։
Փետրվարի 26-ին փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է հացադուլից գրեթե մեկ շաբաթ անց։ Փաստաբանը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով շտապ միջոցներ ձեռնարկել Վարդանյանի իրավունքների պաշտպանության համար։
«Անտանելի է տեսնել ցավն ու անարդարությունը, որ իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին պատճառում է ադրբեջանական ռեժիմը։ Ժամանակն է, որ ողջ հայությունը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը իրենց ձայնը բարձրացնեն։ Եթե ոչ մենք, ապա ո՞վ… Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ…»,- նշել է Աֆեյանը X սոցիալական ցանցում։
Նա նաև իր էջում կիսվել է Գենսերի հայտարարությամբ, որում կոչ է արվում Հայաստանի վարչապետին դատապարտել Բաքվում Վարդանյանի և մյուս հայ պատանդների դատավարությունը։







Բաց մի թողեք
Գյումրիում ընդդիմությունը միավորվեց, իշխանափոխություն չի լինի
Խոշոր վթար, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի քավորի «Opel»-ն ու «07»-ը, քավորկինը վիրավnրներից մեկն է. Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից