28/02/2025

Վարդան Ղուկասյանին (Դոգ) ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը. Հետք

Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարույթւոն էր տարածել, որում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է կորել կապը կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։

Ըստ հայտարարության՝ փետրվարի 21-ից Ղուկասյանի գտնվելու վայրը հայտնի չէ։

«Հետքը» պարզել է, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում (HENDERSON DETENTION CENTER):

ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։

Հենց այս համակարգի միջոցով է լրատվամիջոցը գտել Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը։

Վարդան Ղուկասյանի հնարավոր արտաքսման մասին տեղեկատվություն դեռ չկա։

Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին իբր ծեծել են, առևանգել են, սպանել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ ԵՄ.

Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը։

Վարդան Ղուկասյանն իրավական մի գործընթացով, դրա հետևանքով պայմանավորված նաև իր գործարար համբավի հետ, ժամանակավորապես դադարեցրել է հանրային եթերները։

Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով՝ խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց հազարավոր զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակը։

Շնորհակալություն ըմբռնումի համար:

Փաստաբան Լևոն Բաղդասարյան

665.png (100 KB)666.png (71 KB)