Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մարտի կեսերին կայցելի Բաքու և Երևան։
Ինչպես հաղորդում է տեղական Vesti պորտալը, ռուս պաշտոնյան մտադիր է քննարկել երկկողմ հարաբերությունների վիճակը։ Մատվիենկոյի այցը կլինի ռուս բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Ադրբեջան՝ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացումից հետո, որն առաջացել է AZAL ինքնաթիռի կործանումից հետո։
Ռուսական կողմը հրաժարվել է ընդունել ողբերգության պատասխանատվությունը, ինչպես նաև՝ պաշտոնական ներողություն խնդրել։ Հնարավոր է, որ Կրեմլը «ծանր հրետանի» է ուղարկում ոչ այնքան AZAL-ի ողբերգությունը քննարկելու, որքան «Ռուսական տան» և «Sputnik» գործակալության Բաքվի գրասենյակի փակման շուրջ բանակցելու համար, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բաց մի թողեք
Մեդվեդևը սպառնացել է, որ «դա վատ կավարտվի բոլորի համար»
Ադրբեջանում թուրքախոս պետությունների համատեղ զորավարժություններ ընդդեմ Հայաստանի՞
Փաշինյանն իրեն առավել հարմարավետ է զգում ԱՊՀ ղեկավարների հետ, ովքեր տասնամյակներով սոսնձված են իրենց աթոռներին