20/03/2025

Թրամփից ներողություն չի խնդրի, Սպիտակ տուն չի վերադառնա. Զելենսկին մեկնաբանել է սկանդալային հանդիպումը

Դոնալդ Թրամփի և Ջեյ Վենսի հետ վիճելուց ժամեր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնվել է Fox News-ի եթերում։

Ինչպես հայտնում է BBC-ն, հարցազրույցը սկսվել է նրանով, որ հաղորդավար Բրետ Բայերը հարցրել է, թե արդյոք Զելենսկին կցանկանար ներողություն խնդրել ԱՄՆ նախագահից։ Առանց այո կամ ոչ ասելու՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին։

«Ոչ ոք չի չի ցանկանում ավարտել պատերազմն ավելի շատ, քան մենք։ Ես պարզապես ասում եմ, որ մենք պետք է լինենք նույն կողմում, որպեսզի կանգնեցնենք Պուտինին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին մեջբերել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մեջբերումն այն մասին, որ խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ։

Երբ հաղորդավարը կրկին հարցրել է նրան Թրամփից ներողություն խնդրելու մասին, Զելենսկին բացասաբար է պատասխանել. «Ես հարգում եմ նախագահին և հարգում եմ ամերիկացի ժողովրդին, մենք պետք է բաց և ազնիվ լինենք, ես վստահ չեմ, որ մենք վատ բան ենք արել, որոշ բաներ, լրատվամիջոցների նկատմամբ ողջ հարգանքով, մենք պետք է քննարկենք առանց նրանց»:

Fox News-ի հարցին.՝ ցանկանում եք շարունակե՞լ պատերազմը, թե՞ խաղաղություն եք ուզում: Իսկ եթե հնարավորություն լիներ վերադառնալու Սպիտակ տուն, կգնայի՞ք, Զելենսկին պատասխանել է. «Առաջին հերթին, այո, ես խաղաղություն եմ ուզում։ Հազվագյուտ հողային մետաղների գործարքը առաջին քայլն է դեպի խաղաղություն և անվտանգության երաշխիքներ: Մենք ծանր իրավիճակ ունենք… Բայց ես հարգում եմ զինվորներին: «Կանգ առեք» չեմ կարող ասել, որովհետև ոչ ոք կանգ չի առնելու, մենք արդար և հարատև խաղաղություն ենք ուզում…»:

Զելենսկու խոսքով՝ հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը՝ Կիևի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը, որը պետք է կնքվեր բանակցությունների արդյունքներով, պետք է առաջին քայլը լիներ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ այլ համաձայնագրերի կնքման ուղղությամբ։

«Հազվագյուտ օգտակար հանածոների գործարքը երաշխիքներ չուներ», – հակադարձել է Fox News-ի հաղորդավարը:

«Բայց սա անվտանգության երաշխիքների մի մասն է: — շարունակել է Զելենսկին։

Բայերը Ուկրաինայի նախագահին հարցրել է, թե արդյոք նա կարծում է, որ իր հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ դեռևս կարող են փրկվել փետրվարի 28-ի իրադարձություններից հետո: Զելենսկին կարծում է, որ դա հնարավոր է. «Այո, իհարկե, քանի որ սա ավելին է, քան նախագահների հարաբերությունները, սա ժողովուրդների հարաբերություններ են։ Եվ մենք երախտապարտ ենք ամերիկյան ժողովրդին»։

Զելենսկին, մեկնաբանելով Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումը, նշել է, որ քննարկումները «շատ զգայուն բան էին», և որ ինքը «պարզապես ցանկանում էր ազնիվ լինել»՝ խոսելով իր ամերիկացի գործընկերների հետ:

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ չի ցանկանում կորցնել «մեծ գործընկերներին» ԱՄՆ-ում։ Զելենսկին նաև խոստովանել է, որ իրեն հիասթափեցրել են ԱՄՆ առաջնորդների պնդումները, թե «Ուկրաինան գրեթե ավերված է», «որ մեր զինվորները հերոսներ չեն» և «որ նախագահը բռնապետ է»։

Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի հաղթել առանց ամերիկյան աջակցության, սակայն կարծում է, որ Եվրոպան պատրաստ է շարունակել ֆինանսավորել Կիևին։

Հաղորդավար Բրետ Բայերը Զելենսկուն հարցրել է նաև, թե արդյոք Ուկրաինան կարող է զսպել Ռուսաստանին առանց ԱՄՆ-ի շարունակական աջակցության: «Մեզ համար դժվար կլիներ։ Դրա համար ես այստեղ եմ»,- պատասխանել է Զելենսկին։

Նախագահը հավելել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել իր ազատությունը. «Ռուսները եկել են մեր տարածք, մեր տներ… նրանք այնքան մարդ են սպանել։ Պարզապես դրա մասին մոռանալու համար, պարզապես ասելու համար, որ Պուտինը հիանալի տղա է, ոչ»:

Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ-ի ներկայիս ռազմական օգնությունը բավարար չէ.

Պատասխանելով հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմի այն ենթադրությանը, թե ԱՄՆ-ն այլևս չի կարողանա բանակցել իր հետ՝ Զելենսկին ասել է.

«Ոչ ոք չի ցանկանում ավարտել պատերազմն ավելի, քան մենք։ Ես պարզապես ասում եմ, որ մենք պարզապես պետք է լինենք Միացյալ Նահանգների հետ նույն կողմում՝ Պուտինին կանգնեցնելու համար»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը համոզված է, որ պատերազմը դադարեցնելու բանակցությունները տեղի կունենան։ Նրա կարծիքով՝ բանակցություններին պետք է մասնակցեն ԱՄՆ-ը, Ուկրաինան և եվրոպական երկրները։

Հեռարձակման ժամանակ նա հայտարարել է, որ «Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, և ամեն դեպքում, բանակցությունները տեղի կունենան»։ «Ես պարզապես ասացի, որ մենք խոսում ենք իրական և տեւական խաղաղության մասին, և մենք պետք է ուժեղ լինենք բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինան, ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է լինեն բանակցությունների սեղանի շուրջ, և Ուկրաինան ուժեղ կմոտենա բանակցություններին»,- ասել է Զելենսկին։
Արա

Թրամփից ներողություն չի խնդրի, Սպիտակ տուն չի վերադառնա. Զելենսկին մեկնաբանել է սկանդալային հանդիպումը։