Փետրվարի 27-ին Արարատի մարզում մահացել է նույն մարզի ամենատարեց բնակիչը։
Այդ օրը՝ ժամը 09:10-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային Ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները և քննիչները պարզել են, որ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 105-ամյա Աշխեն Մ.-ն է, ով մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
Ըստ դատաբժշկի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Ամեն շաբաթ տրանսպորտից օգտվողների թիվը նախորդից ցածր է
Երևանի Բ2 թաղամասի մի շենքում կրակ ու ծուխ են նկատվել, ժամանել է հրշեջների 2 հաշվարկ
Գիշերային ստուգայցեր Երևանի մերսման սրահներում. Տեսանյութ