10/03/2025

Հրապարակվել է Հրանտ Բագրատյանի գործով վճիռը՝ արդարացնելով վերջինիս

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մարտի 6-ին հրապարակել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով վճիռը՝ արդարացնելով վերջինիս:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Հովհաննես Քոչարյանը:

Բագրատյանը մեղադրվում էր ապրիլի 4-ին՝ ԱԺ մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ բռնության կոչեր անելու համար: