Չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ էր նշվում՝ փետրվարի վերջերին, սակայն օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում է հունիսի 5-6-ը:
«Հրապարակ» գրում է․ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչու է այցն այդքան հետաձգվել։ Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում են, Նիկոլի արցունքներին չեն հավատում եւ որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ: Դիցուք՝ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն եվրաքվեի նախագծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված, ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»