10/03/2025

Երևանյան մի դպրոցի դիմաց 14-ամյա երեխաները հայհոյել են ու միմյանց հարվածներ հասցրել

Մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13։20-ի սահմաններում, կենտրոն վարչական տարածքում գործող դպրոցներից մեկի դիմաց մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ մասնակիցները հայհոյում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն դպրոցի աշակերտներ, Երևանի բնակիչներ 14-ամյա Դ․ Տ․-ի, 14-ամյա Հ․ Հ․-ի, 14-ամյա Ա․ Կ․-ի, Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Գ․ Ա․-ի, Երևանի բնակիչներ 14-ամյա Է․ Բ․-ի, 14-ամյա Դ․ Հ․-ի և 17-ամյա Ս․ Վ․-ի միջև անձնական հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններս հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։