Երեկվանից համացանցում և ընդդիմադիր կայքերում ակտիվորեն քննարկվում է Գյումրիում ՀՀ վարչապետի և ՔՊ կուսակիցների հետ գալա միջոցառմանը մասնակցած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կոշիկների արժեքը:
Տարբեր հրապարակումներում նշվում է, թե Սիմոնյանը կրում է 1100 դոլար արժողությամբ Zegna կոշիկներ, զուգահեռ քննարկվում է նաև մեկ այլ՝ սպորտային կոշիկների արժեքը, նշվում է, թե այն 1600 եվրո արժե:
Քննադատություններին արձագանքել է Սիմոնյանը:
«Երկիրը երեսուն տարի բոլոր տեղերից թալանած մարդկանցից փող ստացողները որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ:
Իհարկե, պարզ չԷ, թե ես ԱԺ շենքում ինչ թալան պետք է անեմ, ասենք, ընդդիմադիրների դատարկ աթոռնե՞րը ծախեմ լավ գնով, թե՞ ԱԺ-ի հին խալիները լավ գնով պետք է բրթեմ գնան: Մեկը ինձ մեղադրում է 1100$ Zegna կոշիկներ ունենալու համար, մյուսը՝ իբր թե Loro Piana 1600€ կոշիկներ ունենալու:
Ես ո՛չ 1100$, ո՛չ 1600€-անոց կոշիկներ չունեմ: Իհարկե, զավեշտ է, որ գրեթե բոլորը բացում են իրենց ձեռքի 1400$ iPhone-ը և քննարկում ԱԺ նախագահի ԻԲՐ 1100$ կոշիկը, բայց հիասթափեցնեմ, իմ կոշիկները գնում եմ հիմնականում դրսի outlet-ներից և Երևանի խանութներից, ուր՝ ձեր նկարում տեղադրված կոշիկները կարող եք գտնել Երևանի կենտրոնում գտնվող ամեն երկրորդ խանութում: Ի դեպ, հիմա էլ լավ զեղչեր կան, նկարը այսօրվա է:
Եվ վերջում, Ձեր Վոժդի ասուլիսը լավ չեք լսել, նա ասաց, որ ինչ-որ մեկի տռուսիկում (трусик) է թալանվածը, հաջորդիվ պատրաստ եմ քննարկել նաև սա, չեմ կասկածում, նույն մարդիկ կարձագանքեն»,- գրել է Սիմոնյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
Բաց մի թողեք
Աննա Դովլաթյանը խոսել է իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին․ Լուսանկար
Այս տարի երբ կնշվի Սուրբ Զատիկը
Ինչպես հանդես ենք եկել ընդդիմադիր, այդպես էլ ներկայանում ենք նույն դիրքերից․ Կարեն Մալխասյան