Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, որը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել արցախցիների իրավունքների, հատկապես՝ վերադարձի հարցով։
«Հրապարակ» գրում է․ Մեզ պատմեցին, որ Օսկանյանն այս անգամ բավականին ոգեւորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձեւի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։
Վարդան Օսկանյանը կարեւորել է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ արցախցիների ակտիվությունը եւ հուսադրել, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում իրավիճակը բոլորովին այլ կարող է լինել։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար