«Ժողովուրդ» օրաթերթը երեկ դատախազ Գևորգ Քոչարյանից տեղեկացավ, որ նա աշխատանքից ազատման դիմում է գրել:
Գևորգ Քոչարյանը դատախազության նորաբաց՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության դատախազ էր: Օրաթերթը տեղեկացավ, որ․
* Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի,
* Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի,
* Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի,
* Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի,
* Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազ Գեւորգ Քոչարյանը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել:
Պատճառն այն է, որ Քոչարյանին խոստացել են նշանակել վարչության պետ, բայց չեն նշանակել:
Հիմա նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու է»:







Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի