Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ տարածեց՝ կից գրառմամբ, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
«Հրապարակ» գրում է․ Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանն առանց նախապայմանների բացելու մասին, ինչպես նաեւ՝ ցեղասպանության ճանաչման պատմությունը վերանայելու, Մեղրիով երկաթուղային անխոչընդոտ բեռնափոխադրում ապահովելու պատրաստակամության։
Ըստ էության, հաստատվում են լուրերը, որ Փաշինյանը սերտ շփումներ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ եւ պատրաստ է իր իշխանությունը պահելու դիմաց Ռուսաստանին փոխարինել Թուրքիայով:
Բաց մի թողեք
Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է
Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը
Ովքեր են պայքարում պետական ապահովագրական հիմնադրամի տնօրենի պաշտոնի համար