12/03/2025

Եթե այս կիրակի համապետական ընտրություններ լինեն, ում կընտրեն ՀՀ քաղաքացիները, որքան է Փաշինյանի վարկանիշը․ Հարցում

Gallup-ի հարցումներով` եթե կիրակի ընտրություններ լինեն, քաղաքական ուժերը կունենան հետեւյալ վարկանիշը՝ առաջին տեղում ՔՊ-ն է, երկրորդ տեղում «Հայաստան» դաշինքը, երրորդ տեղում «ԴՕԿ» կուսակցությունը, չորրորդում «Բարգավաճ Հայաստանը», հինգերորդ տեղում «Պատիվ ունեմը»։ 

11,8 %` ՔՊ, 4,7%՝ «Հայաստան» դաշինք, բացասական ցուցանիշ է գրանցել «ԴՕԿ» կուսակցությունը՝ 3,5 % , ունի ցուցանիշի նվազում, ինչը բացատրվում է Վարդան Ղուկասյանի ձերբակալությամբ, «Բարգավաճ Հայաստան»՝ 2,7 % «Պատիվ ունեմ»՝ 0,2,%, ամենամեծ բացասական փոփոխությունը կրել է «Հանրապետություն» կուսակցությունը, գրանցել է 0,7%, նախորդ հարցմանը եղել է 1,8%։

Ներկայացվել են  քաղաքական զարգացումների, սահմանադրական փոփոխությունների, տնտեսության զարգացման վեկտորների, կուսակցությունների վարկանիշների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ «А вы, друзья, как ни садитесь…»խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է փետրվարի 27-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում:

Օրինակ ձևակերպմանը՝ գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, հարցվածները պատասխանել են հետևյալ կերպ՝