Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված՝ ոչխարների կաշառքի գործը։
Հովիկ Աղազարյանը տեղյակ չէ իր վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունից, նա այս պահին Գյումրիում է, ասուլիս են տալիս, Կարեն Թումանյանի թեկնածությունն աջակցելու մասին հայտարարությամբ են հանդես գալու. «Տեղյակ չեմ, հետո կխոսենք»,- ասաց նա եւ անջատեց հեռախոսը։
Բաց մի թողեք
«Աուռա» գիշերային ակումբի մոտ քաղաքացիները և անվտանգության աշխատակիցն իրար հարվածներ են հասցրել
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել
«Ֆեյսբուքի» միջոցով մոտ 10 միլիոն դրամի հափշտակություն է եղել․ այլ մանրամասներ