Մարտի 19-ին Ագրարային համալսարանում ռեկտոր են ընտրելու: Առաջադրվել է 4 թեկնածու` դոցենտներ Արեւիկ Ազիզյանը, Հայկ Ղազարյանը, ՍԱՏՄ պետի նախկին տեղակալ Սոնա Ծառուկյանը եւ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը:
«Հրապարակ» գրում է․ Համալսարանում վստահ են՝ Զաքոյանի ընտրության հարցը լուծված է․ նրան աջակցում է ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանը 2024թ. վերջին փոխել է հոգաբարձուների խորհրդի 4 անդամի, որոնք բարձրաձայնում էին համալսարանի խնդիրների մասին:
Նոր անդամներից մեկը նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանն է, մյուս 3-ը՝ Զաքոյանի եւ Ուռուտյանի մտերիմները: Եվս մեկը բուհի «Ակբա ֆեդերացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանն է: Կառավարության ներկայացրած 5 անդամից 3-ը ԿԳՄՍՆ աշխատակիցներ են (փոխնախարար Ա. Սվաջյան, վարչության պետեր Ա. Պողոսյան եւ Լ. Գրիգորյան):
Խորհրդի անդամ 5 դասախոսները, 2018թ. սկսած, իրենց բոլոր քվեարկություններով ապացուցել են նվիրվածությունն Ուռուտյանին ու Զաքոյանին: Խորհրդի 5 անդամ ուսանող ներկայացրել է ուսխորհուրդը, որի նախագահն է Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկ Ալիյանը, որը սերտ հարաբերություններ ունի իշխանությունների հետ:
Խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն է` Ուռուտյանի նախկին ուսանողը: Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նիստը պատրաստվում են անցկացնել փակ, արգելելով լրագրողներին՝ նկարահանելու նիստի ընթացքը:
Նշենք, որ Ագրարային համալսարանի հետ կապված քրեական վարույթներ կան նախաձեռնված, որոնց ճակատագիրը դեռ պարզ չէ:
Բաց մի թողեք
Սրբազանն ում կփոխանցի շարժումն առաջնորդելու ջահը
Գյումրու ՔՊ թիմը պառակտվում է. Կարեն Սարուխանյանը լուրջ «դեբոշ» է սարքել
Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը