Մի խումբ քաղաքացիներ փակել են ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռոման Երիցյանը նշել է, որ ՔԿ–ից ոչ ոք չի իջել, իրենց պահանջը չեն լսել։
ՀՀ Քննչական կոմիտեի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ խոշտանգված արցախցի Տիգրան Ուլաբաբյանն էլ նշել է, որ ծեծելը հեչ, եթե հայհոյած չլինեին, այսքանը բանը չէր լինի։ Անմեղ մարդուն բռնել, տարել են բաժին, ամենաթողություն ա:
Հիշեցնենք՝ Տիգրան Ուլաբաբյանը նշել էր․ «Այլ բան է, որ տուժող կողմը, այսինքն` իմ բարեկամները, գողության դեպքով իմ վրա կասկածեին։ Հակառակը, երբ դեպքը տեղի է ունեցել, տանը եղել են 2 տատիկներ, փեսայիս քույրն ու իր 2-ամյա երեխան։
Նա, ով զենք է պահել երեխայի վրա, դիմակավորված չի եղել։ Գողոնը վերցնելուց հետո նրանք դուրս են եկել, մեր բարեկամները զանգել են ինձ, ես էլ արագ գնացել եմ իրենց տուն, հետո դիմել ենք ոստիկանություն, այն հույսով, որ կգտնեն գողերին։
Իմիջիայլոց, ոսկին վերցնելուց հետո նրանք հանգիստ քայլում էին քաղաքի կենտրոնական մասով, անգամ տեսախցիկներն են նկարել։ Ես ավելի շատ վիրավորված եմ ոչ թե նրա համար, որ անմարդկայնորեն ծեծել են ինձ, այլ նրա, որ ոստիկանին անհարիր պահվածք են ցուցաբերել, հայհոյել, արժանապատվությունը ոտնահարող ստորացուցիչ քայլերի դիմել»։
Բաց մի թողեք
Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, մարզադաշտն էլ պապիս թութունի դաշտն էր. Գյումրու ավագանին արտահերթ նիստ է արել. Լուսանկարներ
Ովքեր են առաջադրվել ՔՊ վարչության կազմի ընտրություններում․ Ցուցակ
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ զոհեր կան․ Լուսանկար