Չնայած Ալավերդու «Ապրելու երկիր» խմբակցությունը ՔՊ-ի կողմից Ալավերդում կատարված իշխանազավթումից հետո բոյկոտում էր նիստերը, սակայն նախօրեին ՔՊ-ն ավագանու ընդդիմադիր 9 անդամներին մանդատից զրկել է, այդ թվում՝ նաեւ մեկ տարի առաջ համայնքապետի պաշտոնից զրկված Արկադի Թամազյանին:
«Հրապարակ» գրում է․ ՔՊ-ում մտածել են, որ չնայած ընդդիմադիրները չեն մասնակցում ավագանու նիստերին, սակայն վաղը կարող են մտքափոխվել։ Մենք տեղեկացանք, որ ԱԵ ցուցակի հետին շարքերի բոլոր անձինք բացարկի դիմումներ են ներկայացրել՝ ընդհանուր 40 հոգի։
Մանդատներից զրկված «Ապրելու երկիրը» չի ցանկանում համագործակցել ՔՊ-ի հետ, եթե չեն կարող որոշումների վրա ազդեցություն ունենալ, եւ ամբողջ կազմով հեռանում են ավագանուց։
Բաց մի թողեք
«Ես կնոջ ազգանուն վերցնո՞ղ տղա եմ»․ իրականում փոխել է ազգանունը
Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում
Քոլոջների բլոկում կադրային ջարդ է