ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը լրագրող Թաքեր Կառլսոնի հարցազրույցում խոսել է Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված նամակի մոտավոր բովանդակության մասին։
Նրա խոսքով՝ Թրամփը նամակը գրել է ոչ թե նրա համար, որ թույլ է, այլ այն պատճառով, որ չի ցանկանում գործել ռազմական ճանապարհով։
«Դրանում մոտավորապես ասվել է.՝ ես խաղաղության նախագահն եմ։ Սա այն է, ինչ ես ուզում եմ: Մենք ռազմական ճանապարհով գործելու պատճառ չունենք։ Մենք պետք է խոսենք։ Մենք պետք է վերացնենք թյուրիմացությունները։ Մենք պետք է ստեղծենք ստուգման ծրագիր, որպեսզի ոչ ոք չանհանգստանա, որ ձեր միջուկային նյութը կօգտագործվի որպես զենք: Եվ ես կուզենայի, որ այդպես լիներ, քանի որ այլընտրանքն այնքան էլ լավը չէ»։ «Սա մոտավորապես այն է, ինչ ասվել է, մոտավորապես»,- պատմել է Ուիթքոֆը։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի կարծիքով՝ ԱՄՆ եւ Իրանի միջեւ տարաձայնությունները կարող են վերացվել դիվանագիտական ճանապարհով։ «Կարծում եմ, որ դա իրականում կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով, ոչ թե այն պատճառով, որ ես խոսել եմ Իրանում որեւէ մեկի հետ, այլ պարզապես այն պատճառով, որ տրամաբանորեն իմաստ ունի լուծել այն դիվանագիտականճանապարհով: Այդպես էլ պետք է լինի։
Կարծում եմ՝ նախագահը խոստովանել է, որ բաց է Իրանի հետ գործերը շտկելու հնարավորության համար, երբ այն նորից դառնա հիանալի երկիր՝ զերծ պատժամիջոցներից, եւ կարողանա զարգացնել իր տնտեսությունը: Նրանց տնտեսությունը ժամանակին մեծ էր: Նրանց խեղդամահ են անում։ Այսօր նրանց խեղդամահ են անում։ Դրա կարիքը չկա։ Նրանք կարող են միանալ լեգալ պետություններին, եւ մենք կարող ենք ավելի լավ հարաբերություններ հաստատել եւ զարգացնել դրանք: Եվ դա այն է, ինչը նա ներկայացնում է, դա այն այլընտրանքն է, որը նա ներկայացնում է:
Կարծում եմ՝ նա ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել հարգանքով: Նա ցանկանում է նրանց հետ վստահալից հարաբերություններ կառուցել: Եվ սա նրա ցուցումն է իր վարչակազմին։ Եվ հուսով եմ, որ իրանցիները դրականորեն կընդունեն դա։ Ես, իհարկե, հուսով եմ, որ այդպես կլինի», – ավելացրել է Ուիթքոֆը:
Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել:
Այս մասին ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը:
Անդրադառնալով հարցին՝ ընտրությունների կլինե՞ն Ուկրաինայում ՝ նա դրական պատասխան է տվել. «Այո, կլինեն: Նրանք համաձայնել են դա անել: Ուկրաինայում ընտրություններ կլինեն»:
Հատուկ բանագնացը նաև ասել է, որ Զելենսկին և Անդրեյ Երմակը համաձայնել են, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Բաց մի թողեք
ԵՄ անդամ որ երկրում է պետական պարտքը չափազանց բարձր
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դիմել էր Google-ին՝ պահանջելով հրաժարվել Chrome բրաուզերից
ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից. Վենս