Հայաստանի ազգային թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը Վրաստան-Հայաստան նախախաղային ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից:
Ըստ մարզիչի, Ռանոսը պահանջել է լինել մեկնարկային կազմում և մերժում է ստացել։ Դրանից հետո Ջոն վան՛տ Սխիպը որոշել է նրան հեռացնել ընտրանու կազմից։
«ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը հարցրել է, թե արդյո՞ք խաղալու է հիմնական կազմում, եթե ոչ, ապա չի ցանկանում այլևս թիմում հանդես գալ։ Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից»,– ասել է մարզիչը՝ նշելով, որ իր կարիերայում չի տեսել նման դեպք և որոշում է կայացրել Ռանոսին հեռացնել հավաքականից:
Նշենք, որ Հրանտ-Լեոն Ռանոսին Ազգային հավաքական էր հրավիրել նախկին մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
«Շատ լավ հավաքական ունենք, բայց ինքներդ տեսաք, որ բազմաթիվ անհատական սխալներ եղան Վրաստանի դեմ առաջին խաղում»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումից առաջ ասուլիսին։
Նա նշել է, որ հունիսյան հավաքի ժամանակ շատ այլ ֆուտբոլիստների կփորձեն դիտարկել ընտրանի հրավիրելու համար. «Առաջիկայում կփորձենք երիտասարդ ֆուտբոլիստների խաղալու հնարավորություն տալ»։
Բաց մի թողեք
Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն
Լրագրող Լիլիթ Աղեկյանին Գյումրիում ոստիկանությունից տեղափոխել են հիվանդանոց․ Լուսանկար
Ով է Հռոմի նոր պապը. ինչ անուն է նա ընտրել, առաջին ուղերձը