Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիրը» որոշեց Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի թափուր տեղերի համար առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները։
Հրապարակ թերթը գրել է․ Ովքեր են թեկնածուները: Երեք թեկնածուն էլ արդարադատության նախարարությունում են աշխատել, ամենաբարձր պաշտոնն ունեցել է Արմենուհի Հարությունյանը` եղել է արդարադատության փոխնախարար, Սրբուհի Գալյանի գալուց հետո ազատվել է պաշտոնից։ Նա ավելի քան 20 տարի ԱՆ աշխատակից է եղել, 2016-ից դասավանդում է Արդարադատության ակադեմիայում՝ քաղաքացիական եւ քրեական ուղղվածության դատավորների վերապատրաստման դասընթացներում՝ «Միջազգային իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրներ» առարկան։
Անահիտ Աբրահամյանը 2024-ի մայիսի 13-ից մինչ օրս արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է: 2022-2024 թթ. արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել։ Ավելի վաղ աշխատել է ոստիկանությունում, Դատական դեպարտամենտում։ Աշոտ Հայրապետյանն իրավաբան է:
Մեր տեղեկություններով՝ նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կուրսեցին է, մոտ 54 տարեկան, երկար տարիներ եղել է նախարարության իրավաբանական ինստիտուտի տնօրենը: Կարեն Անդրեասյանի ժամանակ աշխատանքից դուրս է եկել, այժմ զբաղվում է գիտական գործունեությամբ։ Մեզ ասացին, որ ԲԴԽ գիտնական անդամ դառնալը «նրա մանկության երազանքն է» եղել, պատմեցին, որ ընկերական, շփվող, «ճկվող» կերպար է` «բոլոր իշխանությունների հետ կարողացել է աշխատել»։ Արմենուհի Հարությունյանի եւ Անահիտ Աբրահամյանի մասին եւս նույնն ասացին՝ ենթարկվող են, հարմարվող․ նրանց ընտրությունն էլ պատահական չէ, իշխանությունն ընտրել է այնպիսի անձանց, որոնք կենթարկվեն վերեւից իջած հրամաններին: Նրանց ճանաչող մեր աղբյուրը ցավով արձանագրեց․ «Ու այս մարդիկ դատավորներին են դատելու…»։
Հիշեցնենք․ ԲԴԽ-ում գիտնական անդամի 3 պաշտոն ամիսներ շարունակ թափուր էր: Իշխանությունը չէր կարողանում գտնել այնպիսի գիտնական անդամների, որոնք կհամապատասխանեին ԲԴԽ անդամության պահանջներին եւ սեփական «ես» չէին ունենա, որ նրանց միջոցով կառավարեր ողջ դատական համակարգը, եւ որ դատավորին ուզենար` պաշտոնանկ աներ:
2024 թ. հունիսի 24-ին ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը լքեց պաշտոնը՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով, այնուհետեւ ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։ 2024 թ. հոկտեմբերի 23-ին ԲԴԽ գիտնական անդամ Հայկ Գրիգորյանը հեռացավ` ընտրվելով Վճռաբեկ դատարանի դատավոր, իսկ ամենավերջին գիտնական անդամը Նիկոլ Փաշինյանից SMS ստացած ու ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացած Կարեն Անդրեասյանն էր։ Այս տարվա հունվարի 25-ին իշխանությունն առաջադրեց փաստաբան, ՔՊ-ական Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ ԲԴԽ գիտնական անդամի պաշտոնում, սակայն նրա թեկնածության շուրջ ծագած աղմուկից հետո Սիրունյանը՝ ինքը, հրաժարվեց առաջադրվելուց` հանելով իր թեկնածությունը։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները