«Գյումրեցի որոշ թեկնածուների «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» Փաշինյանի սպառնալիքներից մեկ օր անց իրավապահները երեկ մասսայական խուզարկություններ իրականացրին թեկնածուների գրասենյակներում: Մարտուն Գրիգորյանի որդուն եւ հորը ձերբակալեցին։
«Հրապարակ» թերթը գրում է. Տեղեկացանք, որ իրավապահները հրահանգ են ստացել՝ ընտրությունների օրը մեծ զորքով դեսանտ իջնել Գյումրի, այստեղ կլինեն նաեւ ոստիկանապետի տեղակալները, ըստ ամենայնի՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իբր իրավիճակը վերահսկելու, բայց իրականում հոգեբանական տեռոր իրականացնելու եւ ընդդիմադիրների աչքը վախեցնելու նպատակով։
Գյումրուց երեկ նաեւ ահազանգ ստացանք, որ թաղային հեղինակությունների միջոցով փորձում են ներազդել ընտրելու իրավունք ունեցող արցախցիների վրա։ Բայց ընդդիմությունն էլ է հակաքայլեր մտածել: Օրինակ, տեղեկացանք, որ հերթապահելու են Հայաստան-Վրաստան սահմանին, որ բռնացնեն-բացահայտեն Ախալքալաքից Գյումրի տարվող ընտրողների ավտոբուսները:
Ըստ լուրերի, ընտրողների տեղաշարժի կազմակերպիչը Սարիկ Մինասյանի մտերիմ Արման Սահակյանն է` «Շիրակ» թիմի սեփականատերը»:
Բաց մի թողեք
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Ազգային հիշողությունը հավերժ է։ Ի տարբերություն իշխանության
Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է նախորդ տարվա 12.4%-ի համեմատ