Մարտի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցում ավտոմեքենայից գողացել են պայուսակ, որում եղել է խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր։
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, դեպքի վայր մեկնած քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 40-ամյա Ռոզա Հ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։40-ից մինչև 13։15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Րաֆֆու փողոցի թիվ 35 շենքի հետնամասում կայանված «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել են պայուսակ, որում եղել է 2150 ԱՄՆ դոլար, 395 հազար դրամ գումար և 680 գրամ ոսկյա զարդեր:
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կամիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ռոզա Մ․-ն «Միլենա Սուիթ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա Լուսինե Մ․-ն և հայտնել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քոմփանի Արմենիա» ՓԲԸ-ն «Ֆրիգոլաս Ռումինիա Էս Էռ Էլ» ընկերությունից ձեռք է բերել սառնարաններ, որոնցից 72 հատը՝ 42 հազար 776 եվրո արժողությամբ, մարտի 14-ին Ռումինիայում պահեստից բեռնվել է իրենց ՓԲԸ-ին ծառայություններ մատուցող, Վրաստանում գրանցված «Բենե գրուպ» ՍՊԸ-ի կողմից ուղարկված վարորդ 31-ամյա Միլոշ Դաբրովսկու կողմից վարած «DAF» մակնիշի բեռնատարը, սակայն վարորդը նույն օրը ժամը 15։00-ին սահմանը հատելու և մաքսային ձևակերպումներ կատարելու փոխարեն անհետացել է և չի պատասխանել հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, Լուսինե Մ․-ն հայտնել է նաև, որ մարտի 22-ին սարքերի տեղորոշման միջոցով պարզվել է, որ սառնարաններից 4 հատը գտնվում է Սլովակիայում, ինչը նշանակում է, որ Մ.Դաբրովսկին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված սառնարաններին։
Լուսինե Մ․-ն «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քոմփանի Արմենիա» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի տնօրենն է։ Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր ե ձևակերպվում։
Բաց մի թողեք
Սպանությունների թիվը նվազել է Երևանում, սակայն հանրապետությունում ընդհանուր աճ կա
Գողության դեպք, «Ռոսիա մոլ»-ից գողացել են ոսկյա վզնոցներ՝ պատճառելով ավելի քան 1 մլն դրամի վնաս
Հատուկ օպերացիա Երևանում, վնասազերծվել են օտարերկրացիներ․ Լուսանկար