Համլետ Մազմանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Չալարեցի և նայեցի Փարաքարում անվիճելիորեն հաղթած թեկնածուի ֆեյսբուքյան էջը և փորձեցի տեսնել ինչպիսի քարոզարշավ է իրականացրել, որ արժանացել է փարաքարցիների բացարձակ մեծամասնության վստահությանը։
Ու չզարմանք, բայց այս մարդու վարած քաղաքականությունը ուղի է հարթում հետագա քաղաքական գործողությունների վրա և գաղջից դուրս գալու միակ ճանապարհն է։
Դիտում եմ ելույթները, մարդը ոչ մի դրվագով մարդկանց չի բաժանում սևերի և սպիտակների, հասարակությանը չի բաժանում թուրքամոլների եվրոպամոլների կամ ռսամոլների, իշախություններին չի մեղադրում հողատվության մեջ, ընդդիմադիրներին չի մեղադրում թալանի կամ Արցախը նախապես հանձնելու մեջ, մի խոսքով մարդու տղեն համերաշխության մթնոլորտում հասավ հաղթանակի։ Եթե կարծիքներ լինեն, որ իր քաղաքական թիմն էր հզոր ապա ինչի՞ նույն քաղաքական թիմի ներկայացուցիչը Գյումրիում շեմը չհաղթահարեց։
Ի՞նչ եղավ Գյումրիում
Ընդդիմադիրները իշխաություններին մեղադրեցին հողատվության մեջ, առաջ բերեցին Արցախը, Իշխանություններին խոստացան հաշվեհարդար հաղթանակից հետո։ Նույն կերպ վարվեցին իշխանականները ընդդիմության հետ մեղադրելով Սերժական Ռոբերտական ռուսական լինելու մեջ և ակնարկում էին իրենց վայել կալանավորումների մասով։
Ի՞նչ արեց Գյումրեցին
Տվեց այն ինչ ստացել էր, ոչ մեկին չտվեց միայնակ կառավարելու հնարավորություն։
Հ.Գ. Հայ հասարակությունը զզվել է պոպուլիզմից, բեսպիդելից, սևերից, սպիտակներից, իշխանություն ընդդիմություն հակամարտությունից, մարդկանց պետք է համերաշխություն որին հասնել է պետք։
Բաց մի թողեք
ՀՀ հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ Մխիթարյան
Ապրիլի 29-ի աստղագուշակ․ Ցանկության դեպքում, կարող եք շատերին խելքահան անել
Ես այս կյանքը քեզ կտամ. Անդրեի նախկին կինը սկանդալային դեպքերից հետո նոր լուսանկար է հրապարակել