Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստը հետընտրական Գյումրու մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել, ինչպես նաեւ՝ խոսել ռադիկալ փոփոխությունների մասին, ըստ այդմ՝ վարչությանը հանձնարարել է դիտարկել ոլորտներն ու դրանց պատասխանատուներին:
«Հրապարակ» գրում է․ Ցանկ կազմել, թե որ պաշտոնյաներն են, վարչության անդամների կարծիքով, ամենավատն աշխատում։ Բնականաբար, չեն եղել նրան առարկողներ, որ Գյումրու պարտության եւ հասարակության հիասթափության միակ ու գլխավոր մեղավորն ինքն է, թող իրենից հեռու մեղավորներ չփնտրի` ձուկը գլխից է հոտում, ու առաջին հերթին պետք է «գլխից» ազատվել։
Մեզ ասացին, որ կրքերը չեն խաղաղվել նաեւ ՔՊ ֆրակցիայում, այստեղ էլ կանանց գունդը համառ մարտեր է մղում Անդրանիկ Քոչարյանին կարգի հրավիրելու ուղղությամբ, եւ ԱԺ նախագահից պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ ընդառաջելով լրագրողների դիմումին։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցն անգամ պետաիրավական հանձնաժողովի նիստում է քննարկվել:
Իսկ երեկ Փաշինյանը նախաձեռնող խմբի նիստ էր հրավիրել, սկզբում օրակարգը ձեւակերպել էին՝ «Գյումրիում ՔՊ պարտության հարցը», ապա փոխել էին: Հավանաբար` սեփական պարտությունը գիտակցելը բարդ է, առավել եւս՝ դրան վերբալ ձեւակերպում տալը:
Բաց մի թողեք
Շուտով մեկ ամիսը կլրանա, ինչ Ադրբեջանն առաջնագծում խաղի կանոններ է փոխել
ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին եւ դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով
89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր