Ապրիլի 18-ին քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։
Այդ առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղից էլ կքայլենք դեպի Բարձրաքաշ վանական համալիր, որի վերականգնումը, ի դեպ, նախատեսված է պետական բյուջեով»:
Բաց մի թողեք
Ով է այսօր ձերբակալված ԵՊՄՀ պրոռեկտորուհին, «հանցավոր խումբ» է գործել համալսարանում․ Լուսանկար
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան
Իրեն խենթացնող տիեզերքի առեղծվածները, դրանց գաղտնագրերի բացահայտումները․ Գրիգոր Գուրզադյանի ծննդյան օրն է