19/04/2025

«Մեր երկրի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կստանա կոշտ պատասխան». Իրանի ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կհանգեցնի երկրի զինված ուժերի կոշտ պատասխանին:

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտների հնարավոր հարվածի մասին ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես պահպանում և կատարելագործում են ցանկացած սպառնալիքին դիմակայելու իրենց կարողությունը: Մենք ամբողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման և ագրեսիայի: Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, անմիջապես կստանան համապարփակ պատասխան», – ասել է դիվանագետը ամենշաբաթյա ճեպազրույցում:

«Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կստանա կոշտ պատասխան»,- հավելել է նա։

Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

«Եթե նման գործընթացը կայանա, ապա Օմանը կլինի նման բանակցություններ վարելու հիմնական թեկնածուն»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա հերքել է այն տեղեկությունները, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև արդեն մեկնարկել են անուղղակի բանակցությունները, և որ բանակցային հանձնաժողով է ձևավորվել:

Translate »