Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն գերի է վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, որոնք կռվել են ռուսական բանակի կողմից։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Դոնեցկի մարզի տարածքում։ «Կան այդ գերիների փաստաթղթերը, բանկային քարտերը, անձնական տվյալները»,- գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում։
Ինչպես պնդում է Զելենսկին, Կիևը տեղեկություններ ունի, որ Չինաստանի քաղաքացիները կռվում են ռուսական բանակի այլ ստորաբաժանումներում ևս, և այս տեղեկությունը ներկայումս ճշտվում է։ Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին «անհապաղ կապ հաստատել Պեկինի հետ և պարզել, թե ինչպես է Չինաստանը մտադիր արձագանքել դրան»։
Զելենսկու կարծիքով՝ Ռուսաստանի կողմից Չինաստանին «ուղղակի կամ անուղղակի» ներգրավելը պատերազմին ցույց է տալիս, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պատրաստվում է անել ամեն ինչ՝ բացի պատերազմն ավարտելուց»։
«Նա փնտրում է պայքարի շարունակություն: Սա միանշանակ արձագանք է պահանջում: Միացյալ Նահանգների, Եվրոպայի և աշխարհում բոլորի արձագանքը, ովքեր ցանկանում են խաղաղություն», – հավելել է Զելենսկին:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը
100 օրվա ընթացքում այս նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել, որ շունչ է կտրում
Արևմուտքն իր նախկին ձևով գոյություն չունի․ Ֆոն դեր Լայեն