Մեքենաներից գողությունների խնդիր ունենք ավելի շատ Երևան քաղաքում, որը մեզ շատ անհանգստացնում է:
Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
«Տասնյակ խմբեր ունենք հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են կատարում: Մենք ներկայացնում ենք նախաքննական մարմիններ, վարույթներ, և տվյալ քաղաքացիները ներկա պահին նորից շարունակում են իրենց սև գործը:
Բայց ոստիկանությունը տվյալ խնդրի հետ կապված ծառայություն է իրականացնում, նաև լրացուցիչ ծառայություն՝ գիշերային ժամերին»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ օրենսդրական նախաձեռնություն է դրվել շրջանառության մեջ, շուտով կմտնի Ազգային ժողով, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունը կդառնա «որակյալ» հանցակազմ, ինչն էլ խնդրի դեմ ավելի արդյունավետ պայքարելու հնարավորություն կտա:

Բաց մի թողեք
Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել. Լուսանկար
ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են. Լուսանկար
Արտառոց դեպք՝ Երևանում․ «Յանդեք» տաքսու վարորդը փորձել է օտարերկացի 32-ամյա կնոջ նկատմամբ սեքսուшլ բնույթի բռնի գործողություններ կատարել