Ապրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն:
Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:
Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ:

Բաց մի թողեք
Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում
Հունաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու ԹՐԻՓՓ-ը. Լուսանկարներ
Թող հավե՛րժ լինեն անկախ Հայաստանը և մեր արժանապատիվ ժողովուրդը․ Արմեն Սարգսյան